Իրանցիները ցանկանում են վրեժխնդիր լինել Սուլեյմանիի համար
Իրանի Քոմ քաղաքում օրերս անցավ իրանցի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սգո արարողությունը՝ նվիրված նրա մահվան 40-րդ օրվան: Հիշեցնենք, որ իրանցի գեներալը Իրաքի զինյալների հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի հետ սպանվել էր Բաղդադի օդանավակայանում ամերիկյան հրթիռակոծման արդյունքում։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հիշատակի արարողությունը կապված է Իրանի սգո Արբայեն անվանումը կրող քառասունօրյա ավանդական ժամկետի հետ: Արարողության մասնակիցներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին սպանված գեներալի հիշատակին ու կոչ արեցին վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգներից նրա սպանության համար:
«Չկա որևէ փոխզիջում կամ զիջում: Մենք ակնկալում ենք միայն վրեժ»,- ասում է միջոցառման մասնակից Ֆաթամեհ Սարմադին
Հիշեցնենք, որ Սուլեյմանիի սպանությունն էլ ավելի սրեց առանց այն էլ լարված հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև: Իրանը պատասխանեց Իրաքում ամերիկյան երկու ռազմակայանների հրթիռակոծմամբ, որի արդյունքում զոհեր չգրանցվեցին: