Հասարակություն 14:52 11/02/2020 Հայաստան

Հայաստանը գնում է իրականության հետ կապ չունեցող, ամբիցիոզ մարտահրավերների հետևից. Ղազարյանը՝ 10 մլն ծառատունկի մասին

«Հայաստանը անտային տարածքները կրկնապատկելու  բավականին լուրջ պարտավորություն է վերցրել, որի կարիքը չկար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած 10 մլն ծառատունկին։

Ղազարյանի խոսքով, ցանկացած պոտենցիալ տարածք պետք է սոցիալական, տնտեսական և էկոլոգիական ասպեկտներով ֆիլտրել՝ հասկանալու, այդտեղ անտառ տնկել հնարավոր է, թե ոչ։

«Հայաստանում օազիկ գոտիականություն ունենք, և անտառն ունի իր գոտին։ Օրինակ, Կենտրոնական Հայաստանում՝ ծովի մակարդակի 2400 մետր բարձրությամբ անտառ չի աճում։ Հյուսիսային Հայաստանում մինչև 2300 մետր, Հարավային Հայաստանում՝ 2500 մետր բարձրություններում ևս անտառներ չկան։ Կամ ծովի մակարդակից 700-800 բարձր հատվածներում անտառ աճեցնելը բարդ է։ Սա էկոլոգիական ասպեկտով»,- նշեց Ղազարյանը։

Նրա խոսքով, սոցիալական ասպեկտն էլ կապված է արոտավայրերի հետ։ Այիսինքն՝ էկոլոգիական պայմանները բավարար են, սակայն սոցիալականը՝ ոչ, տարածքը գյուղացին օգտագործում է՝ որպես անասունների արոտավայր։

«Եթե համայնքը ունի արոտավայր, որոնք կարող են անտառի տակ մտցնել, միևնույն է, համայնքը անասնապահությամբ է զբաղվում, իսկ խոշոր և մանր անասնապահությամբ զբաղվով շատ համայնքնրում խոտածածկ տարածքները բավական չեն, և պետք է գյուղացու հետ համաձայնեցնել՝ իրենք պատրա՞ստ են, իրենց չքավորության պայմաններում, այդ տարածքը դնել անտառի տակ և մոտական 80 տարին սպասեն, որ էնտեղից փայտանյութ ստանան»,- նշեց Ղազարյանը։

Ըստ Ղազարյաի, կան մի շարք խնդիրներ, որոնք հաշվի չառնելու դեպքում ստացվում է շոու, որի տակ տուժում է, իր խոսքով, չքավոր ժողովուրդը.

«Մենք բոլորս կողմ ենք, որ Հայաստանում անտառները լավ վիճակում լինեն, բայց մի բան է քայքայված, դեգրադացված, ապօրինի հատումներով անցած անտառները վերականգնելը, այլ բան՝ նոր անտառներ տնկելը։ Կլիմայի փոփոխության պայմանագիրը չի ասում, որ պետք է մենակ նոր անտառներ տնկելու ճանապարհով գնալ, ասում է, որ կարելի է նաև վերականգնել հրդեհներից տուժած անտառները, հիմնական ուշադրությունը կենտրոնացնել գոյություն ունեցող անտառների վիճակները բարելավելուն։ Մենք էս վառվաող տունը թողել, գնում ենք նոր անտառներ տնկելուն։ Մենք հայտարարություններ ենք անում միջազգային հարթակներում, ասում, որ ՀՀ-ում անտառային տարածքները կրկնապատկվելու են, դրանով դրամաշնորհներ բերում»։

Ղազարյանը, որպես օրինակ ներկայացնում է Վրաստանը, որտեղ հեղափոխություն է եղել, բայց այնտեղ առավել քան համեստ թվեր են ներկայացրել՝ մինչև 2030 թվական նրանք անտառապատման համար մի քանի հազար հեկտար են վերցրել, իսկ Հայաստան՝ տասնյակ հազար հեկտարներ, էն դեպքում, որ Վրաստանում կա բավականին լավ զարգացած տնկարանային տնտեսություն, տարածքային բավականին լավ պոտենցիալ։

«Հայաստանը գնում է իրականության հետ կապ չունեցող, ամբիցիոզ մարտահրավերների հետևից և միջազգային հարթակներում  մարդիկ, ովքեր նախկին խորհդային տարածքից են, հարցում են անում՝ ինչո՞ւ եք այդպես անում։ Այս ամենին ուշադրություն չդարձնելով, նրանք գնացին, պարտավորությունները վերահաստատեցին։ Եթե բացում եք հայտարարության տեքստը, երևում է, որ անտառների կրկնապատկման գործողությունները սկսվել են 2019 թվականին։ Որպեսի ժողովրդին այստեղ մոբիլիզացնեն, չեն ասում, որ որոշում արդեն էնտեղ հաստատված է, այլ ասում են, որ 10 մլն հայերի համախմբելու համար է այս ամենը»,- նշեց Ղազարյանը։

Ըստ նրա, հաշվի չառնելով տնկանյութի առկայությունը, մասնագիտական կարողությունը և պլանային քարտեզագրման բացակայությությունը, իշխանությունները գնում և հայտարարում են՝ անտառները կրկնապատկելու մասին։ Հետո գալիս են, նախարարությանը հանձնարարություններ են տալիս՝ գնացեք, ոնց ուզում եք ձմռանը պլանավորեք բոլոր տարածքները, ինչը հնարավոր չէ.

«Առանց կենսաբազմազանությունը վերլուծելու, փորձել այդտեղ դնել նոր էկոհամակարգ, դրա իրավունքը չկա։ Առավել ևս, երբ ներմուծվելու են տնկիներ, որոնք կարող են հիվանդություններ բերել Հայաստան։ Նրանք բերելու են ասեղնատերևավոր սոճի, որը հանգեցնելու է մոնոկուլտուրալ անտառների ստեղծմանը, որոնք շատ թույլ էկոհամակարգեր են»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}