Հայկ Ալումյանը՝ դատավորին. Ձեզ կոչ եմ անում համարձակ լինել
«Գտնում եմ, որ սույն գործով պետք է դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը»,-իր միջնորդությունն ամփոփելով հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Որպես հիմնավորում նա ընդգծեց՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի ակնհայտ խնդիրները, այն հանգամանքը, որ նույն այդ հոդվածն այսօր քննության առարկա է հանդիսանում Եվրոպական դատարանի մեծ պալատում։
«Այն, որ ՄԻԵԴ մեծ պալատը դա վարույթ է ընդունել, արդեն իսկ նշանակում է, որ խնդիր է նկատվել։ Այն, որ դա քննության առարկա է Վենետիկի հանձնաժողովում, Սահմանդրական դատարանում, վկայում է, որ խնդիր կա։ Նաև հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 1476 որոշումը՝ անձեռնմխելիության ստանդարտի հետ կապված հստակ մոդելներ տվել է։ Այս պարագայում խոսել Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ի որոշումից կրկին աբսուրդ է պարզապես»,-հիմնավորումները թվարկեց Վարդևանյանը։
Նա նկատեց, դատավարության մասնակիցների համար հասկանալի է իրավական համակարգում Սահմանդրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների աստիճանակարգը։ Փաստաբանն ընդգծեց՝ պատահական չէ, որ նույն Վճռաբեկ դատարանը դիմում է Սահմանդրական դատարան օրենքների մեկնաբանում ստանալու համար։
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց՝ միանում է քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործը կարճելու բոլոր միջնորդություններին ու հիմնավորումներին։
«Այս գործով երբ մենք միջնորդություն ենք ներկայացնում, հասկանում ենք, տա Աստված որ սխալվենք, որ դատարանի համար միջնորդությունը բավարարելու կամ մերժելու տեսանկյունից, նշանակություն է ունենալու ոչ միայն դրա իրավական հիմնավորումները, այլև նշանակություն է ունենալու, թե որքանով է տվյալ դատավորի համար վտանգավոր այդ միջնորդությունը բավարարելը։ Ցավոք սա այն գործն է, որ հասկանում ենք, ցանկացած դատավոր, ում այդ միջնորդությունը ներկայացվեր, ինքը բացի իրավական վերլուծություններից, պետք է վերլուծի, թե ինչ կարող է իր հետ պատահել, եթե ինքն այս միջնորդությունը բավարարի։ Էլ ի՞նչ կարող են անել՝ դատարան կարող են փակել, այլ եղանակներով հասնել իր պաշտոնանկմանը՝ չխորշելով ոչ մի մեթոդից»,-ասաց փաստաբանը։
Ալումյանն ասաց, շատ լավ հասկանում է դատավորի մտահոգությունները, այնուամենայնիվ կոչ է անում հաշվի չառնել դրանք ու լինել համաձակ։
Ի պատասխան նախագահող դատավար Աննա Դանիբեկյանն ասաց. «Հարգելի պաշտպան դատարանի մտահոգություններն այստեղ քննարկման առարկա չեն»։
Ալումյանն էլ հիշեցրեց, այս ամենն ասում է մի դատարանում, որտեղ պարոն Քոչարյանի օգտին որոշում կայացնելուց հետո փակել էին դատարանների դռները, դատավորն էլ փորձում էր ներս մտնել պատուհանից, հրելով գցեցին գետնին։
«Դրա համար մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր իրավական փաստարկներն իրենց մեջ ոչ մի թերություն չեն պարունակում, Ձեր որոշման վրա կարող են ազդել այլ գործոններ, դրա համար ես Ձեզ ուղղակի խնդրում և կոչ եմ անում, դրանք հաշվի չառնել»,- ընդգծեց փաստաբան Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Հետաքրքրի է, թե հետագայում ի՞նչ գործողություններ կձեռնարկվեն «Վիկիլիքս»-ում առկա տեղեկությունների վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան