Սիրիայի նախագահը վիրահատության է ենթարկվել․ հեռացվել է գլխուղեղի քաղցկեղային ուռուցքը
Սիրիական ընդդիմության լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Բաշար Ասադը վիրահատվել է․ նրա մոտից հեռացվել է ուղեղի քաղցկեղային ուռուցքը։ Այս մասին հայտնում է mignews-ը։
Նշվում է, որ վիրահատությունը նախապես համաձայնեցվել էր «Ալ-Քուդս» զորքերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հետ՝ մինչ նրա սպանությունը:
Վիրահատությունն իրականացրել են մի խումբ իրանցի վիրաբույժներ՝ դոկտոր Ռեզա Ջալիլ Հուշնուդի գլխավորությամբ:
Ուռուցքը Ասադի մոտ ախտորոշվել էր 2017 թվականին: Սիրիայի ընդդիմությունը պնդում է, որ Ասադի վիճակը կտրուկ վատացել է, և նա, իբր, կաթվածահար է եղել և կորցրել է շարժվելու ունակությունը: