Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթները դատարանը կլսի հաջորդ նիստին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն աշխատանքային օրվա ավարտի պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգեց և կշարունակվի փետրվարի 18-ին, ժամը 13։00-ին։ Հաջորդ նիստին դատարանը կլսի կողմերի ամփոփիչ ելույթները ներկայացված միջնորդության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակեց լսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և սույն գործով վարույթը կարճելու միջնորդությունը։
Պաշտպաններից հետո առարկություններ ներկայացրեցին մեղադրանքը պաշտպանող դատախազները՝ պնդելով, որ քրեական անորոշ նորմի մասին խոսք լինել չի կարող։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հիմնավոր կասկած ունեմ, որ 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար
- Հայկ Ալումյանը՝ դատավորին. Ձեզ կոչ եմ անում համարձակ լինել
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին