Երևանի քաղաքապետարանին կամազներ նվիրաբերելու հայտնի դեպքն օրենսդրական նախաձեռնության պատճառ է դարձել
ԱԺ 7 պատգամավոր միասին հեղինակել են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Ինչպես հետո Արման Բաբաջանյանի հարցադրումից պարզվեց, նման կարգավորման պատճառը եղել է Երևանի քաղաքապետարանին կամազներ նվիրաբերելու հայտնի դեպքը, երբ դրանք ընդունվել էին առանց ավագանու գիտության, ինչը օրենքի բաց է։
Հարցը ներկայացնող Սոնա Ղազարյանը նշեց, որ հիշատակված օրենքի բացի խնդիրը կլուծվի մեկ այլ նախագծով, իսկ իրենց կողմից առաջարկվող օրինագծով նախատեսվում է նվիրատվությունների գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժեքով նվերների մասին տեղեկատվությունը ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղադրել իր պաշտոնական կայքում:
Պատգամավորը փաստեց , որ բազմաթիվ են դեպքերը, երբ մասնավոր հատվածի կողմից համայնքներին կատարվում են օրենքով չարգելված նվիրատվություններ՝ ապագայում ակնկալելով նվիրատվություն կատարող անձի կամ ընկերության օգտին նպաստավոր իրավական ակտերի ընդունում կամ իրենց առավելություն տրամադրող գործողության կատարում։
Քննարկման ընթացքում պատգամավորները նկատեցին, որ կարգավորումից դուրս են մնում պետական մարմինները, որտեղ բարձր են նման ռիսկերը և առաջարկեցին լրացնել բացը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանը «ԿամԱԶ» ավտոմեքենա է նվեր ստացել.Կարապետյան
- Վարչապետը՝ նվիրած «ԿամԱզ»-ների մասին
- «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ԿամԱԶ-ների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել
- «ԿամԱԶ»-ների գործով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ չի զբաղվում, բայց խոստանում է զբաղվել
- Դատախազությունը ԿամԱԶ-ների մասին հրապարակումներն ուսումնասիրում է
- Կամազին կարելի է, իսկ սև քաղաքացուն՝ չի կարելի
- Ռուսլան Բաղդասարյան. Այդ ընկերությունը շինթույլտվություն ստանալու է, քանի որ արդեն իսկ Կամազներով «վճարել է»
- Հաստատվեց. «Ալեքս ընդ հոլդինգ» -ը ԿամԱԶներ է նվիրել քաղաքապետարանին
- Ավագանու անդամ. Ինչո՞ւ է գաղտնի պահվել, որ Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին