Արամուսում մանկապարտեզ է կառուցվում
Կոտայքի մարզի Արամուս համայնքում նոր մանկապարտեզ է կառուցվում: Այսօր շին.հրապարակ է այցելել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետարանից տեղեկացնում են, որ մանկապարտեզը կառուցվում է կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով, ունի 1.750 ք/մ ընդհանուր մակերես, գտնվում է դպրոցամերձ հատվածում, ծրագրային արժեքն է 200 մլն դրամ:
Աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում: Արդեն հաջորդ տարի արդեն համայնքի փոքրիկները հնարավորություն կունենան հաճախել նորակառույց մանկապարտեզ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում ներկա են գտնվել նաև համայնք-դպրոց-բնակիչ փոխգործակցության արդյունքում հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:
ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցին հանձնվել է նաև 6 անուն մարզագույք՝ մարմնամարզական պատ, պտտաձող, մարմնամարզական կամրջակ, մագլցման պարան, մարմնամարզական ներքնակ, բարձրացատկի կանգնակներ և ձող:
Այսօր մարզադահլիճն արդեն հիմնանորոգված է, ջեռուցված և համալրված մարզումներն անցկացնելու համար նախատեսված համապատասխան մարզագույքով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան