Էդմոն Մարուքյան. Հայտարարում եմ սպառնալիքների մասին, իրավապահների կողմից զրո արձագանք է
«Խորհրդարանի հայտնի նիստից հետո բավականին մեծ ատելության գեներացիա է տեղի ունենում երկրում»,-ԱԺ-ում ընթացող ասուլիսում հայատարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, ԱԺ-ում իր ելույթից հետո ինքն ու կուսակից ընկերները ստանում են սպառնալիք պարունակող նամակներ։
«Ես դրա մասին հրապարակային գրառում եմ արել։ Հիմա ուզում եմ ասել, որ որևէ իրավապահ մարմին չի կապվել ինձ հետ՝ հասկանալու համար, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը։ Քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը սպառնալիքներ է ստանում, զրո արձագանք իրավապահ մարմինների կողմից։ Սա նորմալ է, ատելության գեներացիան իշխանությունների կողմից է, իշխանություն ինչի՞ պիտի արձագանքի դրան։ Ես հիասթափված եմ։ Երևի սպասում են, որ մեկին գնդակահարեն, հետո գնան ասեն՝տաք հետքերով գտանք գնդակահարվածին, ման եկանք, չգտանք, ով է գնդակահարել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մարուքյանի խոսքով, ինքը երեկ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։
«Ինձ ասում էին՝ հրապարակեք այդ տեքստը, մեջը հայհոյանքներ կան, բայց ես կկարդամ, թե ինչ են գրել. «Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի, և այլն, և այլն, հետո հայհոյանքներ են»։ Գրողը ֆեյք չի, ռեալ օգտատեր է, բոլոր տվյալները ներկայացրել եմ գլխավոր դատախազին»,-տեղեկացրեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։
Նա նաև հայտարարեց, ոև ԱԺ նիստից հետո Վանաձորի քաղաքապետարանում աուդիտ անցկացնելու որոշում է ընդունվել, իսկ հարցաթերթիկի հարցերից երկրորդը հետևյալն է.
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունից կան հիմնարկում աշխատակիցներ, բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ»։
Հարցաշարը Մարուքյանը հրապարակել էր նաև ֆեյսբուքյան իր էջում ու ընդգծել՝ սպասում է իշխանության պարզաբանմանն ու արձագանքին։
Ընթացող ասուլիսում կուսակցության նախագահն ասաց. «Հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝ ճշտելու, արդյո՞ք քաղաքապետարանում կան իրենց կուսակցության անդամներ։ Ես դեռ սպասում եմ իշխանության պարզաբանմանը, թե այդ ի՞նչ աուդիտ է, որ փնտրում են «Լուսավոր Հայաստան»-ի անդամներ»։
Իր գրառման մեջ Մարուքյանը տեղի ունեցածը որակել էր քաղաքական հետապնդման փորձ և դատապարտել էր գործելաոճը՝ ընդգծելով, որ դա ոչ մի պարագայում չի տեղավորվում ժողովրդավարական երկրի արժեհամակարգում։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ բացառում, որ ՍԴ դիմելու նախաձեռնություն սկսենք. Մարուքյան
- Հայտարարություններով դավաճաններ և սրբեր չեն օծում, պարոն վարչապետ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան