Ապրիլի 24-ին Վերսալի պալատում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակման 105-ամյակին
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման համար ապրիլի 24-ին Ֆրանսիայի թագավորական Վերսալ պալատում տեղի կունենա համերգ։
Թագավորական պալատը կլինի այն վայրը, որտեղ կարելի է լսել հայ ժողովրդի ձայնը` երաժշտության միջոցով, որն այսօր խորհրդանշում է մեր բազմամյա պատմությունը:
Ինչպես ասվում է Վերսալի կայքում, մայրաքաղաք Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է, որը հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականներին, և Հայաստանը առաջին քրիստոնեական թագավորությունն էր 4-րդ դարում:
Համերգ-ոգեկոչմանը հնչելու են Առնո Բաբաջանյան, Կոմիտաս և Խաչատրյան՝ Մելոդի Լուլեջյանի (սոպրանո), Շուշան Սիրանոսյանի (ջութակ), Աստրիգ Սիրանոսյանի (թավջութակ) ու Վարդան Մամիկոնյանի (դաշնամուր) կատարումներով։