Վիետնամում երեք ամսական երեխան վարակվել է կորոնավիրուսով
Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15 մարդու: Այդ մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ երեք ամսական երեխան դարձել է կորոնավիրուսով նոր վարակվածը: Երեխան հիվանդացել է տատիկից, որն էլ հիվանդացել էր Չինաստանի Ուհան քաղաքից վերադարձած ճապոնական ընկերության աշխատակցի հետ շփման պատճառով։
Այս պահին մայրիկի հետ երեխան գտնվում է կարանտինում, մայրը դեռ առողջ է:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը նոր տեսակի կորոնավիրուսն է՝ 2019-nCoV:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան