«Հրապարակ». Շարունակում են աշխատել ՍԴ անդամների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սահմանադրական հանրաքվեի որոշումն ընդունված է, բայց այս օրերին կառավարության տարբեր ներկայացուցիչներ զանգահարում են ՍԴ դատավորներին և առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ: Իշխանությունը լուրջ մտահոգություն ունի ապագա հանրաքվեի ելքի հետ կապված, ինչի մասին են վկայում նաև սոցիոլոգիական հարցումները:
Իշխանությունը հույս ունի, որ կկարողանա համոզել ՍԴ դատավորներից մի քանիսին՝ մինչև փետրվարի 27-ը վաղաժամկետ կենսաթոշակի դիմումներ գրել, և այդ հիմքով էլ կչեղարկեն հանրաքվեն: Պատճառը միայն այն չէ, որ հանրաքվեի նախագիծն ընդունվել է Սահմանադրության կոպիտ խախտմամբ, նրանք հասկանում են, որ նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելը ծանր հետևանք է ունենալու իրենց և երկրի համար, և հանրաքվեն չեղարկելն ամենաձեռնտու տարբերակն է: Մենք տեղեկացանք, որ հատկապես ինտենսիվ աշխատում են 3 դատավորի վրա, որոնցից մեկը Ֆելիքս Թոխյանն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: