«Հրապարակ». Անհրաժեշտ է 4 հազար հոգի, որոնք պետք է ունենան հանձնաժողովի անդամի լիցենզիա.Այդքան մարդ հիմնականում ունի ՀՀԿ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ էր գնացել: «Քննարկման խնդիրները շատ էին, նախ` հանրաքվեի կազմակերպման, առաջին հերթին հանձնաժողովների անդամների, տեղերի հարցը: Այս պահին քննարկվում է` հանձնաժողովականները, մնացյալ ընտրությունների նման, լինեն ֆրակցիաների կողմի՞ց նշանակված, թե՞ ոչ։ Հանրաքվեի դեպքում հանձնաժողովները 7 հոգուց են. 2-ը՝ «Այո»-ի շտաբից, 2-ը՝ «Ոչ»-ի, 3-ը` տեղամասային ընտրական հանձնաժողովից։ Աբսուրդն այլ տեղ է` անհրաժեշտ է 4 հազար հոգի, որոնք պետք է ունենան հանձնաժողովի անդամի լիցենզիա»,- ասաց իմքայլական մեր աղբյուրը:
Այդքան լիցենզիա ունեցող մարդիկ հիմնականում ունի ՀՀԿ-ն՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների հանձնաժողովների անդամներ էին։ «Եվ սա միակ աբսուրդը չէ. որպեսզի ֆրակցիաների վրա դրվի այդ գործառույթը, պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում, որոնք սահմանադրական օրենքներ են, և զուտ ֆիզիկապես թերևս դժվար է ... ժամկետների խնդիր կա՝ դրանք նախագահի ստորագրությունից հետո են սկսում գործել։ Էս շաբաթ արեցինք` արեցինք. հանձնաժողովի անդամները մինչև մարտի 1-ը պետք է հայտնի լինեն»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: