Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին
Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
97 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդմին։
Հայ ըմբիշը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովը:
Առաջնությունում 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն էլ որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում