![](https://panorama.am/news_images/746/2237301_1/ayo.thumb.jpg)
«Այո»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը՝ չպատասխանելով այլ հարցերի։
Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով սահմանադրական հանրաքվեն նշանակվեց 2020թ․ ապրիլի 5-ին։ ԿԸՀ-ն արտահերտ նիստում հաստատեց հանրաքվեի ժամանակացույցը, ըստ որի քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ից և կավարտվի ապրիլի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Հանրաքվեի նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ին
- Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը
Լրահոս
Տեսանյութեր
![Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53906_1/3_thumb_v1_thumb_v1_thumb_v1_thumb.thumb.jpg)
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան