
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1016-ի
Չինաստանում 2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի զոհերի թիվը ավելացել է օրական 108-ով. մահացել է ընդհանուր առմամբ 1016 մարդ, վերականգնվել է գրեթե 4 հազար մարդ: Ինչպես նշվում է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեի կայքում այսօր տեղադրված հաղորդագրության մեջ, Չինաստանում վարակվածների թիվը գերազանցել է 42,6 հազարը:
Կորոնավիրուսային վարակի 70 հաստատված դեպք է գրանցվել Հոնկոնգում (42 դեպք, մեկը մահացել է), Մակաոյում (10 վարակված) և Թայվանում (18): Այս մասին գրում է Tass-ը։
Չինաստանում կորոնավիրուսային վարակի ու մահերի մեծամասնությունը գրանցվել է էպիկենտրոն Հուբեյ նահանգում․ 31738, որից 974-ը մահացել է։