Ջիգարխանյանը «լքված և միայնակ չէ»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կայուն է, առաջիկայում նա պատրաստվում է գալ թատրոն: Ռիա նովոստիին ասել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն:
«Տատյանա Վլասովան (Ջիգարխանյանի նախկին կինը) պատմել է, որ Արմեն Ջիգարխանյանը հիմա լավ վիճակում է, լավ տրամադրություն ունի, հատկապես խնդրել է ԶԼՄ ներկայացուցիչներին փոխանցեմ, որ խոսակցությունները, որոնք նրանք տարածում են դերասանի մասին՝ նա միայնակ է և լքված, իրականությանը չեն համապատասխանում: Արմեն Բորիսովիչն այժմ գտնվում է իրեն հարազատ մարդկանց շրջապատում, նրան անընդհատ այցելում են ընկերները, որոնց հետ նա հաճույքով է շփվում»,- ասել է Դյաչենկոն:
2017 թվականի հոկտեմբերին Ջիգարխանյանի առողջությունը կտրուկ վատացել է. դերասանը հիվանդանոց էր ընկել, ամուսնալուծվել երրորդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում է անցնում հիվանդանոցներում և առողջարաններում: Օգոստոսին դերասանը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ գնացել է թատրոն՝ նոր թատերաշրջանը բացելու համար:
Տատյանա Վլասովայի հետ Ջիգարխանյանն ամուսնացած է եղել 1967-2015 թվականներին: 2019 թ. սեպտեմբերին ԶԼՄ-ում տեղեկատվություն էր հայտնվել, որ նա վերադարձել է ԱՄՆ-ից, որպեսզի խնամի նախկին ամուսնուն:
Հարակից հրապարակումներ`
- Սողոմոնյան. Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է
- Հանդիսատեսը ծափահարություններով է դիմավորել Արմեն Ջիգարխանյանին
- Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ դերասանի վիճակի մասին
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
- Ջիգարխանյանի նախկին կինը չի վճարել տուգանքը և ստիպված դիմելու են հարկադիր կատարողներին
- Ջիգարխանյանի նախկին կնոջն ուղիղ եթերում ծեծել են
- Ջիգարխանյանի նախկին կնոջ համերգը չի կայացել
- Պրոդյուսեր. Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա