Ամերիաբանկ. Դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով
Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում` հիմնական ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես ակտիվների, հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունների, վարկային ներդրումների, կապիտալի, զուտ շահույթի գծով:
Ընկերությունից հայտնում են, որ Ամերիաբանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 24%-ով` 2019 թ. տարեկան արդյունքներով կազմելով 968,1 մլրդ դրամ, նույն ժամանակահատվածում 26 %-ով աճել են բանկի պարտավորությունները` կազմելով 866.9 մլրդ դրամ, 44%-ով աճել հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` հասնելով 647.8 մլրդ դրամի:
Բանկի վարկային պորտֆելն աճել է 7%-ով հաշվետու տարվա արդյունքներով հասնելով 585.7 մլրդ դրամի: Բանկի զուտ շահույթը կազմել է 12.1 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2018թ.-ի ցուցանիշը 15 %-ով:
Բանկից հիշեցնում են, որ 2019թ. ՀՀ բանկային համակարգի առաջատար հարկատուն դարձյալ Ամերիաբանկն է` 8,56 մլրդ դրամ ՀՀ պետբյուջե վճարած հարկերի ծավալով:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ
- Ամերիաբանկը ներկայացնում է առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման միասնական հարթակ
- Էլեկտրոնային ստորագրության հնարավորություն Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
- Ամերիաբանկ. Հայտնի է iPhone X սմարթֆոն շահող երջանիկ հաղթող կտրոնի համարը
- Ամերիաբանկ. «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի ժամկետը երկարաձգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին