Ռուսաստանն ու Թուրքիան Սիրայում խաղարկում են ռազմական լարվածության մարտավարությունը. Արմեն Պետրոսյան
Վերջին ամիսներին Սիրիայի Իդլիբ նահանգում աննախադեպ կերպով սրվել է ռազմական իրավիճակը․ այստեղ բախվում են միաժամանակ Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը։ Սիրիայի կառավարական ուժերը դաշնակիցների և հատկապես ռուսական օդուժի աջակցությամբ փորձում են վերականգնել շրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Սիրաիական բանակի կողմից վերսկսված գործողությունն ընդհատվել էր դեռևս 2018թ․ սեպտեմբերին՝ Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունների արդյունքում, որոնց համաձայն Թուրքիան ստանձնել էր հրադադրի ռեժիմը դիտարկելու և շրջանը վերահսկող տարաբնույթ հակակառավարական խմբավորումների հետ շփումներում միջնորդություն իրականացնելու դերակատարում։
Անցած շուրջ 1,5 տարվա ընթացքում, Անկարան, ըստ էության, չկարողացավ իրականացնել ստանձնած պարտավորությունները։ Եվ սիրիական բանակի կողմից վերսկսված գործողության ընթացքում լուրջ լարվածություն է առաջացել նախ Թուրքիա-Սիրիա, ապա նաև՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում։
Վերոնշյալի համտեքստում, այնուամենայնիվ, ես էլ եմ կիսում ֆրանսիական L'Opinion պարբերականի վարկածն առ այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում առավելապես խաղարկում են ռազմական լարվածության մարտավարությունը, քանի որ երկկողմ բազմավեկտոր շահերը շատ ավելի խորն ու կարևոր են, քան իրավիճակային լարվածությունը Սիրիայում, որի դառը փորձը երկու երկրներն էլ կրել են 2015-16թթ․ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով։
Վերոնշյալի համատեքստում, այսուհանդերձ, առավել հավանական է 2 սցենար՝ կամ Մոսկվայի և Անկարայի միջև աստիճանաբար հասունանում է բազմակողմանի սակարկության նոր թեմա, կամ կողմերը խաղարկում են նախկինում կայացած համաձայնություններից մեկի տրամաբանական հանգուցալուծման վերջին արարը»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան