
Դալին ու Պիկասոն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է իսպանացի հանրահայտ գեղանկարիչներ՝ սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադո Դալիի և Կուբիստական շարժման հիմնադիր Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսը:
Ազգային պատկերասրահի հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ պատկերասրահը պատրաստում է լայնածավալ, մեծ, ժամանակավոր ցուցահանդես՝ Սակվադո Դալի և Պաբլո Պիկասո: Նրա խոսքով, ամսաթիվը դեռ հայտնի չէ:
«Մոսկվայից՝ մասնավոր հավաքածուից, գործեր են բերվելու: Մոտ երկու ամիս կմնա Ազգային պատկերասրահում»,- ասաց Ա. Նիկողոսյանը: