Թրամփը խոստացել է ստեղծել աշխարհում ամենահզոր միջուկային զենքը
Վաշինգտոնը կստեղծի աշխարհի ամենահզոր միջուկային զենքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նահանգապետների առջև ունեցած ելույթում, որը եթեր է հեռարձակել PBS հեռուստաալիքը: Այս մասին գրում է Gazeta-ն։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ քանի դեռ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը միջուկային զենքը վերահսկելու պայմանագրեր չունեն, Միացյալ Նահանգներն այլընտրանք չունի, քան ստեղծել հզոր միջուկային զինանոց:
«Մեզ համար միակ ճանապարհը աշխարհում ամենահզոր միջուկային զենք ստեղծելն է», - ասել է Թրամփը:
Նախագահի խոսքով, ռուսական և չինական կողմերը պատրաստ են բանակցությունների, սակայն, քանի դեռ այս հարցում հստակ պայմանավորվածություն չկա, միջուկային տերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում զենքի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին