ԿԸՀ. Հանրաքվեի նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ին
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընտական ցուցակները շուտով հրապարակվելու են։
«Դրանք մշտապես վարվող ցուցակներ են։ Եթե քաղաքացիների մոտ կան ցուցակների հետ կապված ինչ-ինչ խնդիրներ, ապա ինչ-ինչ խնդիրների, առարկությունների դեպքում կարող են դիմել։ Դրանց լուծման բոլոր իրավական հնարավորություններն ամրագրված են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել՝ հաստատելու Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Ըստ այդմ, նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ից և կտևի մինչև ապրիլի 3-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան