Լոնդոնում Մադոննայի ելույթի ժամանակ անսպասելի անջատվել է լույսը
Madame X նոր ալբոմի համերգային շրջագայության շրջանում Մադոննան ելույթ է ունեցել Լոնդոնում: Հենց ելույթի ժամանակ անսպասելի հոսանքն անջատվել է:
teleprogramma.pro-ի հաղորդմամբ, ուղիղ 23:00-ին I Rise երգի ժամանակ բեմի վրա հանկարծակի անջատվել է լույսը, կորել է նաև ձայնը, քանի որ դադարել են աշխատել բարձրախոսները: Սկսել է իջնել վարագույրը: Չնայած Մադոննայի զայրացած հայացքին, նա կատարել է երգը մինչև ավարտը:
Ավելի ուշ տեղի ունեցածի հետ կապցած հարցին պատասխանել են, որ միջոցառումը պետք է ավարտվեր մինչև 23:00-ն: Մադոննա, նրանց կարծիքով, խախտել է ժամը:
«Նրանք իջեցրեցին ինն տոննա քաշով երկաթյա հրդեհային վարագույրը: Բարեբախտաբար, նրանք կանգնեցրեցին կես ճանապարհի և ոչ ոք չէր տուժել»,- ասել է Մադոննան:
Կազմակերպիչները հակադարձել են, որ խոսքը չէր կարող լինել հրդեհային վարագույրի մասին: Հանկարծակի սկսել է իջնել հենց կտորե տարբերակը: