Շիրակի մարզի 10 գյուղի դպրոցների աշակերտների թիվը չի գերազանցում 10 աշակերտը
Աժ հայտարարությունների ժամանակ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, ներկայացնելով Շիրակի մարզի սոցիալական վիճակը, նշեց, որ մարզի գյուղերն օրեցօր դառնում են սակավամարդ։
Նրա խոսքով՝ Ամասիայի 9 գյուղ զրկված է հասարակական տրանսպորտից, իսկ Աշոցքի գյուղեր տրանսպորտն հասնում է օրական միայն մեկ անգամ։ Այն լուրջ խոչընդոտ է երիտասարդների, մասնավորապես՝ բուհական կրթություն ստանալ ձգտողների համար։
Վարդևան Գրիգորյանն ասաց, որ ըստ ոլորտի պատասխանատուների՝ պատճառներն ուղևորահոսքի փոքր ծավալներն են, ինչի պատճառով այդ ուղղությամբ մրցույթները չեն կայանում։ Իսկ վերջինս հետևանք է գյուղերում բնակչության թվի նվազման։ Մարզի մի քանի գյուղերում այս տարի չի բացվել առաջին դասարան, 10-ից ավելի գյուղերի դպրոցներում աշակերտների թիվը չի գերազանցում 10-ը։
Ըստ պատգամավորի, այս վիճակը նպաստում է արտագաղթին և կոչ արեց խնդրին համապարփակ լուծում տալ։