Իրավունք 16:53 11/02/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Հիմնավոր կասկած ունեմ, որ 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար

«Ակնհայտ է, որ այս քրեական գործով առաջին հերթին մեղավոր են նշանակել, ընտրել են հոդվածը, դրանից հետո ամբողջ նյութերից հանել ու գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք, իրենց կարծիքով, ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում»,-դատական նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիմնավորեց, թե ինչու է նման տպավորություն առաջացել իր մոտ։

«Ծանոթ եմ քրեական գործին։ Ամբողջ քրեական գործում կա ընդամենը երկու նյութ, երկու նամակ  ԱԱԾ-ից։ Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք այդ իրադարաձությունները, ի՞նչ է կատարվում Հայաստանում, և հանկարծ մեր կայացած կառույցներից մեկը որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ։ Հնարավո՞ր է դրան հավատալ այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և միայն այս քրեական գործում կա քրեական գործ հարուցելու մասին որոշումը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ երկրորդ նամակը վերաբերում է այն բանին, որ գործը՝ 3 հատոր 750 էջ ուղարկվել է ՀՔԾ մարտի 2-ին։

Նա հարց հնչեցրեց, հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չի տիրապետել այդ ամբողջ ընթացքում։

«Հնարավոր չէ հավատալ։ Մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա։ Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք տրամադրել մեզ նյութերի ամբողջ ծավալը, ես վստահաբար ասում եմ, գիտեք ինչի մասին եմ ասում, ես եղել եմ նախագահ ու ամեն շաբաթ ԱԱԾ պետը՝ բարձր կարգի արհեստավարժ մարդը զեկուցում էր ինձ, ես գիտեմ՝ ինչ էր ինքը զեկուցում։ Ես այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, չկան։ Ես չեմ կասկածում, որ այդ նյութերը կան միգուցե այն 600 հատորում կամ այսօր ԱԱԾ-ում, որոնք չեն տրամադրվել այս գործընթացների համար»,- մանրամասնեց նա։

Նա զավեշտալի է համարում այն, որ վերջերս հրապարակված «Վիկիլիքսի» նյութերից տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի մեծ ինֆորմացիա ուներ Հայաստանի քաղաքական իրադարձությունների մասին, քան ԱԱԾ-ն։

«Այն, ինչ այնտեղ ես կարդում էի, դա ինձ զեկուցվում էր այն ժամանակ, քրեական գործում՝ զրո, բացարձակ նման բան չկա»,-ասաց ՀՀ երկորրդ նախագահը՝ ընդգծելով, որ իրենք այդ մասին բազմիցս ասել են քննիչներին, սակայն իրենց չի տրամադրվել նույնիսկ ՀՔԾ ուղարկված երեք հատորը։

Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ ինքը հիմնավոր կասկած ունի, որ 600 հատոր ում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար։

«Ես ենթադրում եմ, ունեմ ողջամիտ կասկած՝ մտածելու, որ կան բավարար նյութեր, ուղղակի չեն ուզում դա անել։ Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ չեն ուզում, քանի որ դա կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի բովանդակությանը, և երկորրդը՝ ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյոք տուժողներն այս նիստին պե՞տք է մասնակցեն, թե՞ ոչ։ Այս երկու մոտիվացիան ինձ համար ակնհայտ է՝ կամ նա է, կամ սա է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքից հետո տուժողները սկսեցին աղաղակ բարձրացնել։

ՀՀ երկրորդ նախագահը շարունակեց իր խոսքը. «Փորձեմ նաև հիմնավորել, թե ինչու եմ այդպես մտածում երկրորդ դրվագով։ Տասը սպանության հետ կապված առնվազն երեքի շրջանակում պարզ է, մարդիկ զոհվել են հատուկ միջոց չերյոմուխայի կիրառման պատճառով։ Նաև պարզ է, որ 4 թե 5 ոստիկան է կիրառել այս հատուկ միջոցները, որն իրականում զենք չի համարվում։ Հայտնի է, թե քանի ոստիկան է կիրառել այդ զենքը, խնդիրը այն է, որ հնարավոր չի պարզել, թե կոնկրետ, որ զենքի կրակոցից են այդ մահվան դեպքերը եղել։ Բայց պարզ են շրջանակները։ Որևէ մեկը, որ այստեղ նստած է, կապ չունի այդ դեպքի հետ և ակնհայտ է, որ սա դիտավորյալ սպանություն չէ։

Հիմա ինձ համար հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ամբողջ նյութերը կապված այդ գործի հետ չեն տրամադրվում, որովհետև տրամադրվելու պարագայում հասկանալի կլինի, որ առնվազն այդ երեք դեպքով այս քրգործով՝ սահմանադրական կարգի տապալման տուժող չի կարող ճանաչվել։ Կան նմանատիպ այլ դեպքեր։

Ուղղակի ցանկացա սրա մասին բարձրաձայնել՝ ցույց տալով, որ ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որոնք շատ ավելի խորքային են, որոնք կարող են գործի ամբողջական բացահայտման համար էական դերակատարություն ունենալ,  բայց չեն տրամադվում դիտավորությամբ։

Եվ  ձեր որոշումը կայացնելուց ես կցանկանայի, որ նաև Դուք այս ամենը հաշվի առնեիք։ Բազմաթիվ  փաստարկներ են բերվել, ամեն մի փաստարկ ինքն իրենով բավարար է այս գործը կարճելու, այս քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Մենք ունենք մի մեծ փունջ այդպիսի փաստարկներ։ Հասկանում եմ նաև, որ Դուք անձամբ բավական դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը։ Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները, Դուք Ձեզ ինքներդ չեք հետևում, մենք Ձեզ հետևում ենք և տեսնում ենք, որ սա այն ցավոտ կետն է, որի հիշատակման պարագայում ինչպիսի ռեակցիա եք տալիս, բայց այնուամենայնիվ այս բանը Դուք պետք է հաղթահարեք Ձեր մեջ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Դատավորը հայտարարեց՝ կսահմանափակի Քոչարյանի ելույթը, եթե ըստ էության փաստարկներ չներկայացնի։

«Ես այնուամենայնիվ որոշում եմ չշարունակել ելույթս, որովհետև ես տեսնում եմ, որ այն մի քիչ Ձեզ նյարդայնացնում է։ Շնորհակալություն։ Լավ եղեք»,-խոսքն ամփոփեց Ռոբերտ Քոչարյանը, ինչին հետևեցին դահլիճում նստածների երկար ծափահարությունները։

Դատավորը կարգադրիչներին հանձնարարեց քաղաքացիներին կարգի հրավիրել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}