Սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց հետ հանդիպումները շարունակվում են
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոնների մասնագետներն արդեն մի քանի օր է սկսել են հանդիպումներն ու իրազեկման աշխատանքները սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց, խոշոր ֆերմերային տնտեսություն ունեցողների, անասնաբույժների և խոշորացված համայնքների վարչական պատասխանատուների հետ։ Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպումների ժամանակ ներկայացվում են սպանդանոցային գործունեություն սկսելու համար անհրաժեշտ քայլերի ուղեցույցը, սպանդանոցների կառուցմանն ուղղված պետական աջակցության ծրագրի պայմանները, սպանդանոցներին ներկայացվող պահանջները: Խոսվում է նաև սպանդանոցային մորթի առավելությունների, միս-մսեղիքի անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի տրամադրման կարգի մասին:
Իրազեկման աշխատանքները շարունակական են: