ՍԴ նիստին դատավորներ Վահե Գրիգորյանն ու Ֆելիքս Թոխյանը ներկա չեն
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ ընթանում է Սահմանադրական դատարանի նիստը։ Նիստին ներկա է Սահմանադրական դատարանի 9 դատավորից 7-ը։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ նիստին ներկա չեն ՍԴ դատավորներից Ֆելիքս Թոխյանն ու Վահե Գրիգորյանը։
Նա նշեց, որ Ֆ. Թոխյանը չի մասնակցում այս նիստին, քանի որ հարգելի պատճառով չի մասնակցել հունվարի 21-ի նիստին, որի ժամանակ նիստը հետաձգվեց։ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ նիստը իրավազոր է և այն մեկնարկեց։
Նիստի օրակարգում է՝
2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննություն (բանավոր ընթացակարգով):
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 183-րդ հոդվածի 8-րդ մասի, 203-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննություն (գրավոր ընթացակարգով):
ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ այնքանով, որքանով ոստիկանության ծառայողին արգելում է լինել կրոնական կազմակերպության անդամ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննություն (գրավոր ընթացակարգով):
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունից խուսափում են պատասխանել՝ Նիկոլ Փաշինյանն իմացա՞վ, որ Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց միլիոններ է ստանում․aysor.am
- ՍԴ. Նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն Վահե Գրիգորյանը
- Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
- «Հրապարակ». ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և իշխանության միջև անջրպետը խորանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան