«Օսկարը» ռեկորդային քիչ դիտող է ունեցել
Nielsen հետազոտական ընկերությունը բացահայտել է, թե որքան մարդ է հեռուստատեսությամբ դիտել «Օսկար» մրցանակաբաշխությունը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ այս տարի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը ռեկորդային քիչ թվով հեռուստադիտող է ունեցել:
Մասնագետներն ընդգծում են, որ արարողությունը դիտել է 23,6 միլիոն մարդ: Համեմատության համար նշվում է, որ 2018-ին «Օսկարը» դիտել է 26,5 միլիոն մարդ, ինչն առաջին հակառեկորդն էր: 2019-ին մրցանակաբաշխությունը դիտել է 29,6 միլիոն մարդ:
Փորձագետները հեռուստադիտողների հետաքրքրության նվազումը «Օսկարի» նկատմամբ կապում են նրա հետ, որ այս տարի այն անհարկի երկարացված էր և տևել է 3 ժամ 36 րոպե:
Փորձագետները նաև անհաջող որոշում են համարում այն, որ «Օսկար»-ն առանց հիմնական հաղորդավարի է անցկացվում:
Հարակից հրապարակումներ`
- Netflix-ը ձախողվել է «Օսկար»-ում
- «Մակաբույծների» ռեժիսորը՝ իր հաղթանակի մասին
- «Մակաբույծներ» ֆիլմը նվաճեց Օսկար 2020-ի գլխավոր մրցանակը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա