Ում մեղքով է մայթով քայլելը գերվտանգավոր դարձել
Եթե անձյուն ձմեռը գյուղատնտեսության վրա է վատ հետևանք թողնում, ապա ձնառատ օրերը դառնում են պատուհաս քաղաքացիների համար։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր մայթերը պատված են մերկասառույցով։
Ըստ Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման՝ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը։
Ըստ որի՝ Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքում ձյան մաքրման ընթացքում արգելվում է ձյան և սառույցի կույտերը կուտակել ճանապարհի երթևեկելի մասում: Թույլատրվում է միայն ժամանակավորապես կույտերը տեղավորել հասարակական տրանսպորտի կանգառների հետնամասում, սիզամարգերում, կամ ճամփեզրին, ճանապարհների, փողոցների եզրաքարերը պետք է ամբողջությամբ մաքրված լինեն ձնից և սառույցից:
Նշված որոշումը գործում է նաև այսօր, սակայն քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ տնտեսվարող օբյեկտները այս տարի թերացել են իրենց գործում։
«Վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումները սահմանված հետևանքների կհանգեցնեն այդ օբյեկտներին։ Կան որոշակի սանկցիաներ, որոնք ավագանու որոշմամբ սահմանված են։ Կարծեմ 20 հազար դրամ տուգանքի մասին է խոսքը»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Մինչ քաղաքապետերանը հույսը դրել էր տնտեսվարողների վրա ու սպասում էր, որ պիտի նրանք մաքրեին քաղաքաղի մայթերը, իսկ հիմա ընդամենը պիտի տույժի ենթարկեն նրանց՝ իրենց պարտականությունը չկատարելու և մայթերն անխնամ թողնելու համար, քաղաքացիները պետք է շարունակեն զգուշանալ մայթերով անցնելուց։
Իզուր էլ ձյուն մաքրող մեքենաներ էր ձեռք բերել քաղաքապետարանը՝ տնտեսվարողները՝ լիքն են, ամբողջ հունվար ձյուն չեկավ... Դրանք ում էին պետք։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին