Պատմական լուսանկարն աճուրդում վաճառվել է 8,806,500 ԱՄՆ դոլարով
Ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին է նվիրել 130-ամյա ձեռագիր, որը պատկանում է օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինին։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
«Այս լուսանկարը պատմական է: Ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինն է: Այդ մասունքը աճուրդում 8,806,500 ԱՄՆ դոլարով գնել է ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը: Նա 130-ամյա այդ ձեռագիրը օրերս նվիրեց Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին:
Ձեռագիրը բովանդակում է Կուբերտենի ելույթը` 1892թ. Սորբոնի համալսարանում, երբ նա ընդամենը 29 տարեկան էր: Ելույթում նա ներկայացրել է ժամանակակից օլիմպիական խաղերը վերականգնելու ծրագիրը»,- գրել է ՀԱՕԿ-ը։
Նշվում է նաև, որ ՄՕԿ -ի նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել Ալիշեր Ուսմանովին ` թանգարանը անգնահատելի նմուշով հարստացնելու համար: Այս ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի համար յուրատեսակ մանիֆեստ է, որի ամբողջական տեքստը կհրապարակվի ավելի ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են