«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման գործով կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։
«Գործող իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել արդարադատության համակարգը սահմանադրականության տիրույթ բերելու, դրա համատեքստում ռազմագերիներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու համար։ Նրանք հանցագործներ չեն, իրականացրել են ապստամբության իրենց բնական իրավունքը, որը յուրաքանչյուր քաղաքացու նաև բարոյական իրավունքն է։ Ապստամբներն անպարտ են օրենքի առաջ և նրանք պետք է ազատ արձակվեն»,-հայտարարեցին «Սասնա ծռերի» աջակիցները՝ գոռալով՝ «ազատություն, ազատություն»:
Պահանջ բարձրացնողները մեջբերում էին վարչապետ Փաշինյանի «այն ժամանակվա» խոսքերը, թե՝ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Բիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մյուս մեղադրյալին. «Դու կեղծ ցուցմունք ես տվել»
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանը հարցաքննվում են բժիշկները
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
- Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել. 168.am
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Սասնա Ծռեր. Որևէ խանգարող հանգամանք չկա, որ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը դուրս գան բանտից
- Ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին. «Սասնա Ծռեր»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան