Դավիթ Տոնոյան. Էլիտար զորամաս գոյություն չունի
«Էլիտար զորամաս գոյություն չունի, լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերի միջոցով տարածված անվանում է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին:
Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվել էր. «Ինձ հետաքրքիր է էլիտար զորմասի հետ կապված հարցն ինչպե՞ս լուծվեց, արդյո՞ք այդ զորամասում սպայական անձնակազմի նկատմամբ որոշակի պատժիչ գործողություններ եղան, ընդհանրապես ցրվե՞ց այդ էլիտար խումբը: Ինձ հասած տվյալներով՝ նրանք ոնց որ մնացել են այդտեղ»:
Նախարարն ասաց, որ բոլոր զինծառայողնեերը, որոնք պատասխանատու են կարգապահական պատասխանատվություն կրելու հետ կապված պաշտպանության բանակի հրամանատարի, պաշտպանության նախարարի, հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն կամ նախաքննության ընթացքում պատասխանատվությունը կորոշվի՝ կամ ձերբակալվում են կամ կալանավորվում:
Հարակից հրապարակումներ`
- Զոհեր բանակում՝ ինչու է այսպես
- ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին
- ՔԿ-ն զինծառայողի մահվան քրգործով տալիս է անուններ
- Հարազատները վերադարձան գյուղ՝ հուղարկավորելու մահացած զինծառայողին
- Զինծառայողի դին Երևան բերող հարազատներին Տոնոյանը տեղեկացրեց՝ ձերբակալվել է Շմայսի որդին