
Եվրատեսիլը կվարի գեղեցկության տրանսգենդեր բլոգերը
Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2020-ի երգի մրցույթի վարողներից մեկը կլինի տրանսգենդեր գեղեցկության բլոգեր NikkieTutorials-ը:
Evrovision.tv պորտալի հաղորդմամբ, հրավիրված աստղը կմեկնարկի մրցույթի առցանց հեռարձակումը:
Ըստ բլոգերի, Եվրատեսիլի հաղորդավար դառնալը նրա կյանքի երազանքն է եղել, հետևաբար, հենց որ 2019-ի վերջին նա առաջարկ է ստացել մրցույթի կազմակերպիչների կողմից, անմիջապես ընդունել է այն:
Հիշեցնենք, որ առաջին եզրափակիչը կանցկացվի մայիսի 12-ին, երկրորդը՝ մայիսի 14-ին։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին։