Էմինեմն «անսպասելի» ելույթ է ունեցել «Օսկարում»
Ամերիկացի ռեփեր Էմինեմը հանդիսատեսի համար անսպասելի ելույթ է ունեցել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, որն անցկացվել է Լոս Անջելեսում փետրվարի 10-ին: Երաժիշտը, որին չէին ներկայացրել որպես հատուկ հյուր, կատարել է Lose Yourself երգը «8 մղոն» ֆիլմից:
news.ru-ի հաղորդմամբ, Էմինեմը ելույթ է ունեցել «կենդանի» խմբի և սիմֆոնիկ նվագախմբի հետ: Բեմի վրա ռեփերի հայտնվելը պաշտոնապես չի հայտարարվել և հանդիսատեսի համար ակնակնկալ է եղել:
Էմինեմը պատմել է «Օսկարում» իր ելույթի մասին: Նրա խոսքով, որոշել է հայտնվել բեմին, քանի որ 2003-ին բաց էր թողել այդպիսի հնարավորությունը: Երգիչը 2003 թվականին արժանացել էր «Օսկարի» «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում: Այն դարձել էր առաջին ռեփ-կոմպոզիցիան, որը ստացել էր «Օսկար»:
«Ես մտածեցի, որ եթե չեմ օգտվել պահից այդ ժամանակ, միգուցե հիմա կլինի հիանալի»,- ասել է Էմինեմը:
2003-ին «Օսկարը» վերցրել էր Էմինեմի գործընկեր Լուիս Ռեստոն:
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարը» ռեկորդային քիչ դիտող է ունեցել
- Netflix-ը ձախողվել է «Օսկար»-ում
- «Մակաբույծների» ռեժիսորը՝ իր հաղթանակի մասին
- «Մակաբույծներ» ֆիլմը նվաճեց Օսկար 2020-ի գլխավոր մրցանակը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա