Էրդողան․ Թուրքիան կհարվածի Սիրիայի ուժերին ցանկացած վայրում, եթե մի թուրք զինվոր էլ վնասվի
Թուրքիան կհարվածի Սիրիայի կառավարական ուժերին Սիրիայի հյուսիսում գտնվող ցանկացած վայրում, եթե մեկ այլ թուրք զինվոր էլ վիրավորվի։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու հավելել, որ օգտագործելու են նաև օդուժը։ Այս մասին գրում է reuters-ը։
Ելույթ ունենալով Անկարայում՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան վճռական է մինչև փետրվարի վերջ հետ մղել Սիրիայի կառավարական ուժերին Թուրքիայի դիտորդական կետերից Իդլիբի շրջանում:
«Մենք դա կանենք ցանկացած անհրաժեշտ եղանակով ՝ օդով կամ ցամաքով», - ասաց նա:
Էրդողանը նաև մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում քաղաքացիական անձանց «ջարդերին» մասնակցելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական բանակը Իդլիբում շրջապատել է թուրքական 4 դիտակետերը
- Սիրիայի կառավարական ուժերն ինտենսիվ հրետանային կրակ են բացել թուրքական ստորաբաժանումների ուղղությամբ.Թուրքիայի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան