Վերջին մեկուկես տարվա մեջ որևէ գետի վրա,որևէ նոր ՀԷկ-ի թույլտվություն չի տրվել.Է.Գրիգորյան
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ԱԺ-ում պատասխանեց Լոռու մարզի Ձորագետ գետի վրա նախատեսվող ևս երկու նոր ՀԷԿ-ի կառուցման թույլտվության քննարկմանը վերաբերող հարցին, թե ինչո՞ւ է դա արվում փակ և Երևանում:
«Վերջին մեկուկես տարվա մեջ որևէ գետի վրա,որևէ նոր ՀԷկ-ի թույլտվություն չի տրվել: Մերժվել են բազմաթիվ ՀԷԿ-եր, որովհետև չեն համապատասխանել ՀՀ ջրային օրենսդրությանը: Այդ քննարկումը լրացուցիչ քննարկում էր, բայց կա նաև այլ փուլ, որը կոչվում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և այն ենթադրում է չորս հանրային լսում: Այդ հանրային լսման առաջին փուլն իրականացվում է համայնքում: Եվ եթե համայնքը բացասական գնահատում է տալիս առաջին փուլում, այդ ծրագիրն ուղղակի չի շարունակվում: Այդ ձեր տեքստը գրողները չորս տարի առաջ այդ նույն տեքստն էին գրում:
Զարմանալի է,որ հիմա ես այստեղ եմ պատասխանում, որովհետև այս ԱԺ-ը նախարարության կողմից մշակված Ջրային օրենսգրքի փոփոխություններով մի շարք սահմանափակումներ է մտցրել: Ընդունել է այն գետերի ցանկը,որտեղ արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը»,- ասաց Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան