Կորոնավիրուսից առաջ եկող հիվանդության անվանումն է քովիդ-19
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ կորոնավիրուսից առաջ եկող հիվանդության պաշտոնական անվանումն է այսուհետ քովիդ-19։ Այս մասին կազմակերպությունը որոշում կայացրեց այս վիրուսի հետևանքով մահացածների թիվը 1ՕՕՕ-ի հասնելուց հետո։
Միայն Չինաստանում այսօր կա այս վիրուսով վարակված 42 հազար 2ՕՕ մարդ։ Հիվանդության արդյունքում մահացածների թիվը գերազանցում է 2ՕՕ3 թվականին սուր շնչառական հիվանդության պատճառով մահացած անձանց թվին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Չինաստանի միայն Հյուբեյի գավառում երկուշաբթի օրը մահացել է 1Օ3 մարդ։ Սակայն նոր վարակվածների թիվը կրճատվել է 2Օ տոկոսով։ Նախորդ օրվա 3Օ62-ի դիմաց գրանցվել է հիվանդության հայտնաբերման 2478 դեպք։
Հիվանդության տարածման առաջն առնելու գործում թերացումների պատճառով Չինաստանի կառավարությունն աշխատանքից հեռացրել է մի շարք պաշտոնյաների։ Նրանց շարքում են Հուբեյի առողջապահության հանձնաժողովի նախագահն ու Կոմունիստական կուասակցության ղեկավարը։
Չինաստանի կենտրոնական բանկը 43 միլիարդ դոլար է հատկացնում օգնելու համար այն գործակալություններին, որոնք սկսել են պայքար համաճարակի դեմ։
Մասնագետները հույս ունեն, որ եղանակը տաքանալու դեպքում հիվանդության տարածման արագությունը կնվազի, երբ մարդիկ ավելի շատ դուրս գան փողոց, քանի որ վիրուսն ավելի արագ տարածվում է փակ շինություններում շփման ժամանակ։ Սակայն նրանք նշում են նաև, թե քանի որ սա նոր տեսակի վիրուս է, կանխատեսումները կարող են լինել ոչ ճիշտ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին