1962-ից ի վեր առաջին անգամ Boeing- ը հունվարին ինքնաթիռների պատվերներ չի ստացել
Ամերիկյան Boeing Co կոնցերնը, որն աշխարհում ավիացիոն, տիեզերական և ռազմական տեխնիկայի ամենամեծ արտադրողներից է, 1962 թվականից առաջին անգամ այս տարվա հունվարին ինքնաթիռի որևէ պատվեր չի ստացել: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնի է դառնում ընկերության կայքից:
Միևնույն ժամանակ, նրա գլխավոր մրցակիցը՝ եվրոպական Airbus –ը, առևտրային ինքնաթիռներ մատակարարելու 274 նոր պատվեր է ստացել:
Boeing ընկերությունը ճգնաժամ է ապրում 737 МАХ մոդելի ինքնաթիռների հետ կապված իրավիճակի պատճառով, որի թռիչքները դադարեցվել են անցած տարվա մարտից երկու ավիավթարից հետո: Հունվարի վերջին ընկերությունն ավելի քան 12 միլիարդ դոլարի վարկ է ստացել՝ ֆինանսական խնդիրները լուծելու համար:
2019 թ. Boeing Co առևտրային ինքնաթիռների մատակարարումը երկու անգամ նվազել է նախորդ տարվա համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին