Եգիպտոսի բնակչության թիվը պաշտոնապես գերազանցել է 100 միլիոնը
Եգիպտոսի բնակչության թիվը պաշտոնապես հասել է 100 միլիոն մարդու: Այս մասին հայտարարել է երկրի տեղական վիճակագրության բյուրոն։ Այս մասին գրում է Middle east eye-ը։
Այսպիսով, Եգիպտոսը պահպանում է իր դիրքը՝ որպես ամենախիտ բնակեցված արաբական պետություն և Աֆրիկայի երրորդ ամենաբազմամարդ երկիրը՝ Եթովպիայից և Նիգերիայից հետո:
Ըստ վիճակագրության, Եգիպտոսում մոտավորապես 17,9 վայրկյանում մի նոր երեխա է ծնվում:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Եգիպտոսում ծնելիությունը կտրուկ աճել է․ տարեկան բնակչության աճը կազմում է մոտ 1,5 միլիոն երեխա, բայց վերջերս տեմպերը նվազել են՝ կապված Եգիպտոսի կառավարության քաղաքականության հետ:
Դեռևս 1996թ․-ին Եգիպտոսում ապրում էր շուրջ 59 միլիոն մարդ։ Ըստ կանխատեսումների, 2030թ․-ին երկրի բնակչության թիվը կանխատեսվում է, որ կհասնի 145մլն-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան