Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի սրումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել սիրիական ճգնաժամի կարգավորումը՝ Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին գրում է Ria-ն։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, կողմերը պայմանավորվել են, որ համապատասխան գերատեսչությունները բանակցություններ կվարեն:
Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել Պուտինին՝ ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա՝ մինչև ամսվա վերջ կանգնեցնել բանակը Իդլիբում և դուրս գալ թուրքական դիտակետերից, որոնցից 4-ը շրջապատել են սիրիական կառավարական զորքերը։
Նշենք, որ այսօր առավոտյան Անկարայում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կհարվածի Սիրիայի կառավարական ուժերին Սիրիայի հյուսիսում գտնվող ցանկացած վայրում, եթե մեկ այլ թուրք զինվոր էլ վիրավորվի։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան․ Թուրքիան կհարվածի Սիրիայի ուժերին ցանկացած վայրում, եթե մի թուրք զինվոր էլ վնասվի
- Սիրիական բանակը Իդլիբում շրջապատել է թուրքական 4 դիտակետերը
- Թուրքիան հրետակոծել է սիրիական Իդլիբում գտնվող Սարակիբ քաղաքը
- Էրդողանը 1 ամիս ժամանակ է տվել Սիրիայի իշխանություններին Իդլիբից դուրս գալու համար
- Թուրքիան Իդլիբում 40 թիրախների է հարվածել՝ ի պատասխան թուրքական զինուժի հրետակոծության
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան