Եղիսաբեթ Երկրորդի թոռն ամուսնալուծվում է
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ավագ թոռը՝ Պիտեր Ֆիլիպսը և նրա կինը՝ Օտեմը, հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին: Նրանք միասին ապրել են 12 տարի:
kulturomania.ru կայքը գրում է, որ նախօրեին նրանք հայտարարություն են տարածել, որտեղ իրենց որոշման մասին խոսելիս նշել են, որ այն տխուր է, բայց ընդունվել է ընկերական հիմքով:
«Զույգի հիմնական առաջնահերթությունը մնում է իրենց երկու աղջիկների բարեկեցությունն ու դաստիարակությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Բուկինհեմյան պալատը դեռ չի մեկնաբանել իրավիճակը: Որոշումը թարգավորական ընտանիքի համար բարդ պահին է ընդունվել. դեռևս չէր հարթվել արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական պարտավորությունների հրաժարվելու շուրջ ստեղծված սկանդալը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին