Դոնալդ Թրամփի «Դարի գործարքը» քննարկվել է ՄԱԿ-ում
Պաղեստինցիները մերժում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Դարի գործարքը» և ցանկանում են արդար խաղաղություն: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը: Այս մասին գրում է euronews-ը։
Այդ ընթացքում Ռամալլահում հազարավոր պաղեստինցիներ դուրս էին եկել փողոցներ՝ Աբբասի գլխավորած ՖԱԹՀ շարժման կոչով:
Աբբասի խոսքով, ԱՄՆ-ի խաղաղության պլանը անտեսում է Պաղեստինի ազգային իրավունքները և զրկում նրանց Արևելյան Երուսաղեմից՝ որպես պետության մայրաքաղաք:
«Ես եկել եմ այստեղ, որպեսզի 13 միլիոն պաղեստինցիների անունից խնդրեմ երկարաժամկետ խաղաղություն։ Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ պաղեստինցիները մերժում են ԱՄՆ-Իսրայել խաղաղության համաձայնագիրը», - ասել է Աբբասը:
Իր հերթին ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը ուղիղ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել և նշել, որ անցած 10 տարվա ընթացքում Պաղեստինի առաջնորդը միայն մեկ անգամ է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, բայց բազմիցս եկել է Նյու Յորք՝ խոսելու ՄԱԿ-ի դահլիճից։
«Աբբասը լավ տիրապետում է դեմագոգիայի արվեստին։ Նա գալիս է ՄԱԿ, ձևացնում, որ խաղաղություն է պաշտպանում, բայց տանը նա զբաղվում է հրահրմամբ։ Մեկնելուց առաջ նա պաղեստինցիներին կոչ արեց խռովարար և թշնամական գործողություններ իրականացնել իսրայելացիների նկատմամբ: Ցավոք սրտի, սա հանգեցրեց նրան, որ տուժածներ կան երկու կողմերից»,-ասել է Իսրայելի դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները