Չնայած կորոնավիրուսի վտանգին՝ Ինդոնեզիայում չղջիկների միսը շարունակում են օգտագործել նախկինի պես
Չնայած կորոնավիրուսի սպառնալիքին՝ չղջիկի միսը շարունակում է տարածված մնալ Ինդոնեզիայում: Չղջիկների միսը վաճառվում է ճիշտ նույն քանակությամբ, ինչ նախկինում: Այս մասին գրում է Reuters-ը։
«Կորոնավիրուսը ոչ մի ազդեցություն չի ունեցել վաճառքի վրա»,- ասել է Ինդոնեզիայում սննդի հաստատություններից մեկի սեփականատեր Սթենլի Տիմբուլենգը:
Նրա խոսքով, օրական վաճառում է 50-ից 60 չղջիկ, իսկ տոնական օրերին՝ մինչև 600:
Նշենք, որ ըստ որոշ գիտնականների, նոր կորոնավիրուսը մարդկանց մոտ տարածվել է հենց չղջիկներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան