Ինչո՞ւ է լուծարվում ոստիկանության հոսպիտալը. պարզաբանում է վարչապետը
«Ինչո՞ւ է լուծարվում ոստիկանության հոսպիտալը»,- խորհրդարանում նման հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետը նշեց, որ կառավարությունը քննարկում է ոստիկանության բյուջետային հայտը, և այդ ընթացքում հայտնի է դարձել, որ առողջապահական ծառայությունների համար ոստիկանությունը 800 մլն դրամ գումար է ակնկալում։
«Այդ գումարը նախատեսվում էր ոստիկանության պոլիկլինիկայի համար։ Եվ ինձ մոտ հարց առաջացավ՝ ՀՀ ոստիկանների քանի՞ տոկոսին է սպասարկում այս պոլիկլինիկան։ Պարզվեց, որ ոստիկանության շատ չնչին տոկոսին է սպասարկում այն։ Դա Երևանում է, իսկ ոստիկանությունը՝ ողջ հանրապետության տարածքում։ Բացի այդ, ում սպասարկում է այդ պոլիկլինիկան, առողջապահական ծառայությունների պահանջարկի քանի՞ տոկոսն է ապահովում կլինիկան. պարզվեց, որ ոստիկանների մեծամասնությունը գնում է այլ առողջապահական հիմնարկներ, և պետապատվերի շրջանակում ստանում բուժօգնություն»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, ոստիկանական պոլիկլինիկան չունի տեխնիկական, մասնագիտական անհրաժեշտ ծավալը. «Գուցե էդ 800 մլն դրամի մեջ մտնում են վարչություններ, պաշտոնյաներ, որոնք զուտ առողջապահական բովանդակություն չունեն։ Եվ եթե ոստիկաններն իրենց անհրաժեշտ բուժօգնության 80 տոկոսը ստանում են այլ պոլիկլինիկաներում, ապա մենք այդ 800 մլն դրամը պետք է հատկացնենք պետպատվերին, որ ոստիկաններն ավելի որակյալ բժշկական ծառայություն ստանան»։
Վարչապետը չբացառեց, որ այլ կառույցների դեպքում ևս որոշումը կարող է գործել. խոսքն այն մարմինների մասին է, որոնք ունենք 10 հազար աշխատակից, և դրամց ենթակայության տակ կան թերհագեցած պոլիկլինիկաներ։
«Այդ պոլիկլինիկաները սպասարկում են 10 հազար աշխատողից 1000-ին, և այնտեղ կա տնօրեն, պահակ, վարորդ, որոնք ստանում են այն գումարը, որը նախատեսված է աշխատակիցների առողջության համար»,- ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Բացառվում է որևէ կոռուպցիոն դրսևորման նկատմամբ աչք փակվի. վարչապետ
- Մինչև հիմա էդ ո՞ւմ մեքենան ենք վառել. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում