Քաղաքագետ. Դատական իշխանությունը վերցնելը բավականին բարդ է
«Հանրաքվեն պետք է այն մարդկանց, որոնք նախաձեռնել են այն՝ այսինքն՝ իշխող ուժին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, հեղափոխությունից հետո հեղափոխականներին հաջողվել էր վերցնել բոլոր կառույցները, բացի դատական իշխանությունից:
«Հեղափոխական գործընթացի տրամաբանությունը դրան է տանում՝ իշխանությունը կենտրոնանում է մեկ քաղաքական ուժի ձեռքում»,- ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ ժողովրդի կամքի արտահայտումը, ինչպես նաև փողոց փակել, բողոքի ակցիաներ տեխնիկական միջոցներից մեկն է, որպեսզի հասնեն իրենց նպատակին:
«Դատական իշխանությունը վերցնելը, որը մնացել է նախկին քաղաքական ռեժիմից, բավականին բարդ է, իրավաբանորեն դա անելն առավել մաքուր գրեթե անհնար է: Շատ բարդ է, ընդհանրապես այնքան էլ չի հաջողվում դատավորներին ընտրել հարթակում, հեշտ չէ: Հետևաբար, պետք է օգտագործել տարբեր մեթոդներ: Հիշեք, թե ինչ մեթոդներ են փորձել կիրառել: Չէր ստացվում: Հիմա այդ գործիքն են կիրառելու՝ հանրաքվեն: Կհաջողի, թե ոչ՝ չգիտեմ, տեսնենք»,- ասաց Ա.Իսկանդարյանը:
Նա նշեց, որ իր համար որպես քաղաքագետ, առավել հետաքրքրում է՝ ինչի համար է դա:
«Սահմանադրության փոփոխությունը, իշխանության կենտրոնացումը, հին մարդկանց նորերով փոխարինելը, այդ ամենը նպատակ չէ, միջոց է ինչ որ բանի համար: Կարևոր հարց է նաև՝ ինչ կլինի, երբ հաղթեն: Գրեթե համոզված եմ, որ կհաղթեն այս կամ այն ձևով, այսինքն չի կարող շարունակել գոյություն ունենալ այս Սահմանադրական դատարանն ու այս իշխանությունը: Բարդ է, ինչ որ ձևով այս իրավիճակը պետք է լուծվի: Եթե լուծվի՝ ի՞նչ կլինի հետո»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, քարոզարշավը հերթական անգամ վերածվելու է անցյալի դեմ պայքարի. «Հեշտ չէ մեծ թվով մարդկանց բերել այդպիսի ընտրությունների: Բայց մեր երկրի պատմությունը ցույց է տալիս, որ երբ իշխանությունները նման բանով են զբաղվում, նրանց մոտ սովորաբար հաջողվում է, ունեն տեխնիկական որոշակի միջոցներ: Մեծ հավականությամբ դա կարող է տեղի ունենալ: Հետո տեսնենք»:
Իշխանություններից դժգոհող քաղաքացիներին համախմբելու և ո՞վ կարող է լինել այդ անձը հարցերին ի պատասխան Ա.Իսկանդարյանն ասաց, որ կարևոր չէ այդ անձի ով լինելը, դրա համար պետք է լինի ուժեղ սոցիալական պահանջարկ, ինչպես կար 2017-ին, ինչի արդյունքում էլ Ն. Փաշինյանն ու նրա աջակիցները դա արեցին: Ըստ նրա, հիմա դրա համար պայմանները դեռ ձևավորված չեն, հիմա իրավիճակը հեռու է դրանից:
«Տեսականորեն կարող է ամեն մեկը լինել, բայց որպեսզի այդ պահաջարկը լինի, պետք է որոշ ժամանակ անցի, որոշ իրադարձություններ լինեն, որը դեռ չկա»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան