Ի՞նչ ավարտ ունեցավ Հայաստանում կանեփի բիզնեսը.Մի ներդրողի պատմություն
ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում ներկայացնելով մի ներդրողի խնդիրը , ասաց, որ կա ներդրող, ով կառավարությանը ներկայացրել է 7-ամյա բիզնես ծրագիր:
«Խոսքը վերաբերում է տեխնիկական կանեփի ցանքին, որի թույլտվությունը կառավարությունը տվել է: Այդ կանեփում հոգեմետ նյութը 0,3 տոկոս է կազմում, այն չի համարվում թմրամիջոց: Կառավարությունը տվել է իր համաձայնությունը, ներդրողը 170 հազար դոլար գումար է ներդրել, սերմացու գնել, բերել է, ցանել, ոստիկանության հետ կնքել 24-ժամյա պահպանության պայմանագիր: Երբ եկել է արտադրանքը հավաքելու փուլը, հավաքել են, բայց ոստիկանությունն առգրավել է դա: Հիմա այդ գործարարն ամիսներ շարունակ չի կարողանում պատասխան ստանալ, թե ի՞նչ պետք է անի: Նա դիմել է ինձ, ես ի՞նչ պատասխան պետք է տամ նրան: Նա մոտ 400 հազարի ներդրում է արել ու մնացել անորոշ վիճակում»,- ասաց Գորգիսյանը, պատասխան հայցելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանից:
Ավինյանն էլ ի պատասխան նշեց, որ տվյալ ներդրողը կառավարությունից որևէ համաձայնություն չի ունեցել ու չէր կարող ունենալ. «Մեր կարգավորումներով, օրենքներով, կանեփի բոլոր տեսակների արտադրությունն արգելված է։ Տեխնիկական կանեփը տարբեր երկրներում արգելված չէ: Այս մասով քննարկումներ կան նաև մեզ մոտ: Էկոնոմիկայի նախարարությունը հստակ իր վերլուծությունը կտա, թե որ երկրում ինչ կարգավորում կա: Ներդրումները գերչափազանցված են, որևէ կերպ փաստարկված չեն: Ամեն դեպքում, համապատասխան վերլուծություններից հետո տվյալ ներդրողի խնդիրը կհանգուցալուծվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում