Դավիթ Հարությունյան. Չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը
«Ես համարում եմ, որ Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեն հանցագործություն է հայ ժողովրդի ու պետականության դեմ։ Եվ ես չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով «ոչ»-ի շտաբի ստեղծում չնախաձեռնելու մասին։
Քաղաքական գործիչն այստեղ հիշեց «Կառլսոնը և մանչուկը» մուլտֆիլմից մի հատված. «Կան հարցեր, որոնց չես կարող պատասխանել այո կամ ոչ»։
Հանրաքվեի հետ կապված հարցին, ըստ նրա, չի կարելի պատասխանել այո կամ ոչ, հարցադրումն ինքնին անթույլատրելի է ու հակասահմանդրական։
«Ես չեմ պատրաստվում որևէ ձևով մասնակցել «այո»-ի կամ «ոչ»-ի քարոզչությանը, համարում եմ, այդ պրոցեսը հանցագործություն, որը վտանգում է Հայաստանի Հանրապետության ապագան»,-նշեց նա։
Հարությունյանը գործընթացը համարում է հակասահմանադրական ոչ միայն այն պատճառով, որ չկա փոփոխությունների նախագծի մասին ՍԴ եզրակացությունը։
«Այդ հիմնավորումները կարող ենք բաժանել երկու մեծ խմբի, առաջին խումբը ընթացակարգային են, այո, չկա Սահմանադրական դատարանի եզրակացությունը, սա արդեն լուրջ խախտում է, բացի այդ այս նախագիծը չի համարվում, ԱԺ կողմից չընդունված նախագիծ։ Փորձ է արվել կենցաղային իմաստ դնել ԱԺ կողմից չընդունված լինելու մեջ»,- մանրամասնեց նախկին նախարարը՝ ավելացնելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նախատեսում է հինգ փուլեր, որոնց հաղթահարման դեպքում օրենքը կարող է համարվել ԱԺ կողմից չընդունված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան