Դիլիջանում 27-ամյա ամուսինների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում Շիրակի մարզի երկու բնակիչների՝ամուսինների մահվան բոլոր հանգամանքները:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 01:00-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում գտնվող տներից մեկի լոգարանում հայտնաբերել է Շիրակի մարզի բնակիչների՝ 1993թ. ծնված ամուսինների դիերը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
Դեպքի վայրի զննության արդյունքում պարզվել է, որ տան լոգարանում տեղադրված է գազի արագային ջրատաքացուցիչ:
Երիտասարդ ամուսինների մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որին զուգահեռ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում շմոլ գազից թունավորվել է 14 քաղաքացի, որից 5-ն անչափահաս
- Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
- Վեց քաղաքացի թունավորվել է շմոլ գազից
- Սևանում շմոլ գազի հետևանքով ընտանիք է թունավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան