
Սուրեն Պապիկյանը երկու օրով արձակուրդ կգնա
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի շտաբը գլխավորող ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը արձակուրդ կգնա։ Որոշումը ստորագրել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի փետրվարի 13-14-ը ներառյալ»,-նշված է որոշման մեջ։
Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նախարարին կփոխարինի Հայաստանի փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նշենք, որ Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Հարևան երկրում նա հանդիպում է ունեցել հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում: