Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս
Փետրվարի 13-14-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինի հրավերով իրականացվող այցի շրջանակներում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ բանակցությունները, ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների 2020թ. երկկողմ համագործակցության պլանի հաստատումը:
Նախատեսված են նաև հանդիպումներ Բելառուսի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան