ԵԱ չեմպիոն Էդմոնդ Նազարյան. Հայրս ասաց՝ դու հաղթող ես
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Բուլղարիան ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ 18-ամյա Էդմոնդ Նազարյանը 55 կգ քաշայինների եզրափակչում 7:3 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Վիտալի Կաբալոևին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Էդմոնդ Նազարյանը Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է:
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, հատկապես մեծահասակների պայքարում: Չնայած սա իմ նորամուտն էր, բայց անում էի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվաճեի ոսկե մեդալ: Եվ ես արեցի դա»,- ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Էդմոնը:
Նա նաև պատմել է, թե ինչ է ասել իր հայրը խաղից առաջ. «Իմ հայրն ինձ ասաց. «Դու հաղթող ես: Մի անհանգստացիր, ուղղակի պայքարիր: Արա այն, ինչ կարող ես և երբեք մինչև վերջ մի հանձնվիր: Ըմբշամարտի գոտեմարտերը՝ պատերազմ են»»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան